Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 22-ին, ժամը 17։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակա առվակում նկատել են նռնակի նմանվող առարկա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: