Դեռեւս 2 տարին չբոլորած քաղում ենք սպասելի պտուղները` բացվել է մետրոյի նոր կայարանը, չնայած, որ քաղաքացիներն օգտվում են անխափան գործող հանրային տրանսպորտի նոր ցանցից, այնուամենայնիվ, ունենք քաղաքացիներ, որոնք օգտվում են նաեւ ճոպանուղուց, սանիտարական մաքրում ու ախտահանում այլեւս իրականացվում է իդեալական, օր օրի տեսնում ենք` ինչ փառահեղ կանաչապատում է արվում, փոխվել են հարյուրավոր վերելակներ ու վերանորոգվում են հազարավոր փլվող պատշգամբներ, բոլոր վարորդներն իրենց մեքենաների անվադողերի տակ զգում են հայելու պես ողորկ ու սլացիկ ասֆալտ, քաղաքում բացարձակապես չեն նկատվում սնկի պես ավելացող կրպակներն ու անօրինական շինությունները: Այս մասին այսօր՝ հունիսի 23–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Նա մասնավորապես նշել է.

Թերթում եմ սոցիալական ցանցերն ու տեսնում, որ ողջ կառավարությունն ու տարբեր ոլորտների պատասխանատուներ դիմակ են բաժանում եւ շփվում քաղաքացիների հետ: Չեմ ուզում ակցիայի հետ կապված հայտնել անձնական տեսակետս, սակայն մի մեծ հպարտություն ունեմ. մեր քաղաքապետն այնքան խրված է աշխատանքի մեջ, որ ժամանակ էլ չունի մասնակցելու նման միջոցառումների:

Այո´, ես հավատում եմ, որ Մարությանն օրնիբուն աշխատում է: Դեռեւս 2 տարին չբոլորած քաղում ենք սպասելի պտուղները` բացվել է մետրոյի նոր կայարանը, չնայած, որ քաղաքացիներն օգտվում են անխափան գործող հանրային տրանսպորտի նոր ցանցից, այնուամենայնիվ, ունենք քաղաքացիներ, որոնք օգտվում են նաեւ ճոպանուղուց, սանիտարական մաքրում ու ախտահանում այլեւս իրականացվում է իդեալական, օր օրի տեսնում ենք` ինչ փառահեղ կանաչապատում է արվում, փոխվել են հարյուրավոր վերելակներ ու վերանորոգվում են հազարավոր փլվող պատշգամբներ, բոլոր վարորդներն իրենց մեքենաների անվադողերի տակ զգում են հայելու պես ողորկ ու սլացիկ ասֆալտ, քաղաքում բացարձակապես չեն նկատվում սնկի պես ավելացող կրպակներն ու անօրինական շինությունները:

Այո´, տիկնա´յք եւ պարոնա´յք, սա Երեւանն է: Այո´, ունենք կոմպետենտ ու եռանդով լի քաղաքապետ: Վայելե´ք»։