ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականցնել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող հերթապահ մանկապարտեզներում:

Տեսչական մարմնի աշխատակիցները միաժամանակ մշտադիտարկում են իրականացնում Երևան քաղաքում գործող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Ստուգայցերի նպատակն է վերահսկել մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման ուղղված միջոցառումները:

Կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն: