Դաշտային պայմաններում  անձնակազմի  մասնագիտական  կարողությունների և գործնական հմտությունների զարգացման նպատակով 5-րդ  զորամիավորման  հատուկ  նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։

Կիրառելով քողարկման և հետախուզական հնարքներ, զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները: