Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 00։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան ամառանոցներում՝ Կարբի գյուղի մոտակայքում, այրվում է փայտյա տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։