Ժողովուրդ ջան, փաստացի վարչապետը հաստատեց մեր այն փաստարկները, որ կտրուկ աճել է գործազրկությունը ( չնայած ես համոզված եմ, որ աշխատանք կորցրած քաղաքացիների թիվը ավելի շատ է քան 71000-ը)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ հետաքրքիր տենդենց եմ նկատում, քայլ առ քայլ, չցանկանալով, բայց իշխանավորները հաստատում են բոլոր մեր քննադատական թեզերը։

Կարծում եմ, որ ԲՀԿ ի դիրքորոշման ճշմարտությունը հաստատելուց բացի, իշխանությունները պետք է դադարեցնեն իրենց կողմից իրականացվող սանձարձակ քաղաքական հետապնդումները՝ մեր նկատմամբ։

Սակայն հաշվի առնելով նաև իշխանության ճափազանց «զգայուն ինքնասիրությունը», կարծում եմ, որ իրենք չեն ունենա այդքան համարձակություն կանգնեցնել ռեպրեսիվ գործողություների «մեքենան»։