Հարգարժան լրագրողներն այսօր շատ են հետաքրքրվում՝ արդյոք ստորագրելո՞ւ եմ ՍԴ դիմելու ձևաթուղթը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Սիրով հայտնում եմ, որ իմ բոլոր քայլերն այս օրերին մանրամասն քննարկվում են «Ալյանս» կուսակցության իմ գործընկերների հետ, այդ թվում նաև այս հարցը։ Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, և այդ իմաստով «գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է»։ Երբ որ իրենք «կտեղափոխեն գնդակը», հանրությունն անպայման կիմանա անելիքս։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ իմ գործողությունները կանխատեսելի են»,-գրել է նա:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հերթին հայտարարել էր, որ այդ հարցով ՍԴ դիմելու լիազորություն պատգամավորները չունեն: Այսօր ողջ օրվա ընթացքում ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» փակ դռների հետեւում քննարկումներ են անցկացնում խնդրին լուծում գտնելու համար: