ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Սիլանյանը իր էջում գրում է.

«Երեկ «քայլողները» ոչ միայն արագ-արագ ՀՀ Սահմանադրության կոնկրետ հոդված փոխեցին՝ առանց քաղաքական և հանրային քննարկումների, ընդդիմության մասնակցության, այլ նաև գործընթացից դուրս թողեցին ՍԴ-ին ու Հայաստանի Հանրապետության Նախագահին։

ՍԴ եզրակացություն չստանալու հանգամանքը մի կերպ մարսվում է՝ այն հիմնավորմամբ, որ ՍԴ դատարանը գուցե օբյեկտիվ չլիներ իրեն վերաբերող հարցում կարծիք հայտնելիս, բայց տրամաբանությունից դուրս է, երբ արագ ԱԺ կանոնակարգ է փոխվում ու «խաղից դուրս» է թողնվում երկրի նախագահը՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի հրապարակումը վերապահելով ԱԺ նախագահին։ Բայց հենց այստեղ դարձյալ գործեց «քայլողների» մեղմ ասած փնթիությունը։

Մի ոգևորվեք, սիրելի «քայլողներ», դուք ստիպված եք լինելու սահմանադրական փոփոխությունների փաթեթն, այնուամենայնիվ, ուղարկել ՀՀ Նախագահին՝ հետադարձության սկզբունքը չգործելու հետևանքով։ Նախագահին գործընթացից դուրս թողող ԱԺ կանոնակարգը՝ եթե նույնիսկ հապճեպ ստորագրվի Արմեն Սարգսյանի կողմից, միևնույն է՝ հետադարձ ուժ չունի ու չի կարող տարածվել ավելի վաղ ընդունված սահմանադրական փոփոխությունների վրա ու դրանք պետք է ուղարկվեն Նախագահի ստորագրմանը։

Հակառակ պարագայում՝ սահմանադրական փոփոխությունների երեկվա գործընթացն ապօրինի է դառնում նաև այս դրվագով։ Մի բան պարզապես չեմ հասկանում, իսկապե՞ս չկա մեկը, որ Վարչապետին կամ նրա թիմակիցներին կարգին բացատրի իրավական ընթացակարգը, թե փնթի գործելակերպը դարձել է բռենդ և այսուհետ պետք է համակերպվենք դրան․․․․․»