Անձնակազմի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 1-ին զորամիավորման N զորամասում հունիսի 22-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։

Զինծառայողներին ներկայացվել են ամրակցված հրազենից օգտվելու կանոնները, գործնական վարժանքների միջոցներով ստուգվել են կրակի վարման հմտությունները։