168.am-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ մոտ մեկ ժամ առաջ Երեւան քաղաքի Ֆուչիկի 2 փողոցում շինարարական աշխատանքների համար փորված մոտ 3 մետր փոսի մեջ հեծանիվով երեխա է ընկել: Ըստ քաղաքացիների, երեխայի վիճակը ծանր է եղել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փոսը շրջապատող ժապավենները նախկինում չեն եղել, դրանք փակցվել են երեխային այնտեղից դուրս բերելուց հետո։

Երեխային փոսից հանել է մոտակայքում գտնվող բնակիչներից մեկը եւ պատահական մեքենայով տեղափոխել է հիվանդանոց: