Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին հայտնում է  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ հունիսի 21-ին առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: