Ի գիտություն այն դիմորդների, որոնք էլ.փոստին չեն ստացել իրենց դիմում-հայտի ՊԴՖ տարբերակը, ԳԹԿ-ն հաղորդագրություն է տարածել.

«Հարգելի դիմորդներ,

Եթե ձեր էլեկտրոնային փոստին սույն թվականի հունիսի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում չեք ստացել բուհերի ընդունելության դիմում-հայտի ՊԴՖ ֆայլը, մինչև սույն թվականի հունիսի 25-ը խնդրում ենք դիմել ԳԹԿ-ի [email protected] էլեկտրոնային փոստին՝ դիմումում նշելով ձեր այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով գրանցվել եք dimord.am կայքում:

Նշեք նաև ձեր ԳԹԿ անձնական համարը և բջջային հեռախոսահամարը»,- տեղեկացրել է ԳԹԿ-ն: