Պարետի որոշումներով, ի թիվս այլ պահանջների, մարդիկ դիմակ պետք է դնեն ոչ միայն կանգառներում, հանրային տրանսպորտից և տաքսիներից օգտվելիս, այլև հանրային բացօթյա վայրերում, այդ թվում՝ բակերում։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ հսկողության շրջանակներում ոստիկանության կարգախմբերը ամենօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև բակերում՝ հայտնաբերելով սահմանված կարգի խախտման դեպքեր։

Անցած տասը օրվա ընթացքում, բակերում իրականացված ստուգումների արդյունքում, դիմակ չդնելու համար 1264 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Բակերում ուժեղացված ստուգայցերն ամենօրյա են։