Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է երեքով:

Ըստ StopCov կայքի՝ համավարակի սկզբից ի վեր COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը 911 է կազմել:

Միեւնույն ժամանակ, մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվող հիվանդների թիվն ավելացել է 7-ով եւ կազմել 768 մարդ: Վրաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 14 մարդ:

Այս պահի դրությամբ կարանտինում 2.662 մարդ է գտնվում, հիվանդանոցներում՝ 255 մարդ, Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:

Վրաստանում վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: