Այս պահին կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 504-ը գտնվում են ծանր վիճակում, ևս 123 քաղաքացի՝ ծայրահեղ ծանր։ 44 պացիենտի միացված է թոքերի արհեստական շնչառության սարք։

Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով ընդհանուր հանրագումարով 627 պացիենտ գտնվում է ծանր, կամ ծայրահեղ ծանր վիճակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ հայտարարեց, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը խիստ անհրաժեշտ է։