Այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի լուծմանն ուղղված նախագծի քննարկմանը զուգահեռ ՍԴ-ում աշխատակարգային նիստ է անցկացվել. նիստի օրակարգում վերջին պահին ավելացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսելու հարցը, գրում է armtimes.com-ը: Քոչարյանի պաշտպանների դիմումը վերաբերում էր 300.1 հոդվածի սահմանադրականությանը, այսինքն՝ Քոչարյանի անձեռնմխելիությանը: ՍԴ-ն որոշել է դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը:

Փաստացի, Ազգային ժողովի մեծամասնությունը եւ Սահմանադրական դատարանը յուրատեսակ «մրցավազք» են սկսել: Մեծամասնությունը ձգտում է օրենքով լուծել ՍԴ կազմի հարցը, այսօրվա նիստում անցկացնելով համապատասխան օրինագիծը: ՍԴ-ն փորձում է մինչ այդ լուծել Քոչարյանի անձեռնմխելիության եւ քրեական հետապնդումից ազատելու հարցը: