Ոսկու գները ռեկորդ են սահմանել՝ հասնելով 1.758.83 դոլարի մեկ ունցիայի դիմաց, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Ընթացիկ տարում ոսկու գինն աճել է 15 տոկոսով, քանի որ ներդրողները կորոնավիրուսի համավարակի ֆոնին «ապահով ապաստան» են փնտրում ներդրումների համար: Այժմ թանկարժեք մետաղի գինն աճում է համավարակի երկրորդ ալիքի բռնկման կապակցությամբ մտավախության ֆոնին: Ոսկու գինը մոտենում է մեկ ունցիայի դիմաց 1.765.43 դոլար մակարդակին, որում այն 2012-ին էր եւ որին ութ տարվա ընթացքում առաջին անգամ անցել էր միայն 2020 թվականի մայիսին:

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2020 թվականին ոսկու արժեքը կգերազանցի 2000 դոլարն ունցիայի դիմաց: JPMorgan Chase & Co.-ում ներդրողներին եւս խորհուրդ չեն տալիս դուրս գալ թանկարժեք մետաղից՝ այն լավագույն ներդրումը համարելով ցածր եկամտաբերության պայմաններում:

Կորոնավիրուսի աճի կապակցությամբ վախի պայմաններում աճում են նաեւ այլ թանկարժեք մետաղների գները: Արծաթի գներն աճել են 1.5 տոկոսով, պլատինի գինն աճել է 0.6 տոկոսով, պալադիումինը՝ 0.2 տոկոսով: