Դա կախված է համաճարակային իրավիճակից, բայց մեր հիմնական պլանն այն է, որ մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղեր ստեղծել ՀՀ-ում, որ նրանք այստեղ աշխատելու հնարավորություն ունենան, ոչ թե մեկնեն արտագնա աշխատանքի: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամեն դեպքում, մենք  խոստացել էինք, որ 100 նոր ծրագիր կիրականացնենք կապիտալ շինարարության ոլորտում, դրանց մի մասով արդեն մրցույթները տեղի են ունենում: Հույս ունեմ, որ արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիները հնարավորություն կունենան այստեղ աշխատել»,-ասաց նա: