ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։

Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։

Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։
Չվերթով Հայաստան են տեղափոխվել առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակը։

Նվիրատվության համար նախարարությունը շնորհակալություն է հայտնում «ВИВА» բարեգործական հիմնադրամին և կառույցի հոգաբարձուների անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Գեորգի Մելքոնյանին։