Կորոնավիրուսով վարակված մարդկանց տվյալների վերլուծությունը գիտնականներին օգնել է պարզել, որ եվրոպական ծագում ունեցող

մարդիկ 3 անգամ ավելի հաճախ են բախվում հիվանդության ժամանակ հոտառության կորստի հետ, հաղորդում է Med-heal.ru-ն՝ հղում անելով ToDay News Time-ին:

Նման եզրակացության են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով եվրոպական եւ ասիական ծագմամբ անձանց առողջական խնդիրները: Գիտնականներն ուսումնասիրել են 42 գիտական աշխատությունների տվյալներ, ուսումնասիրվել են ավելի քան 23 000 պացիենտի հիվանդության պատմություններ:

Սահմանվել է, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց հիմնական ախտանիշներն են կրծքավանդակի ցավը, տենդը, ինչպես նաեւ հոտառության կորուստը: Ասիական ծագում ունեցող անձանց մոտ այդ ախտանիշները հանդիպել են 3 անգամ ավելի հաճախ: