Դեքսամետազոն դեղամիջոցը հենց առաջին օրերից Հայաստանում կիրառվել է եւ մենք քննարկել ենք, որ այդ դեղամիջոցի պակաս ՀՀ-ում չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա բավականին մատչելի դեղամիջոց է, նախարարը հենց առաջին օրից կիրառվել է, բայց դա կիրառելու որոշումը հիմնականում բժշկի որոշման որոշման շրջանակում է տեղի ունեցել: Բայց քանի որ դրա հետ կապված հիմա ավելի շատ արձագանքներ կան, ենթադրվում է, որ մեր երկրում նույնպես այդ դեղամիջոցի օգտագործման ծավալները կընդլայնվեն»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա կարելի է կիրառել միայն բժշկի ցուցման դեպքում միայն: