Բելառուսի նախագահի թեկնածու առաջադրվելու համար ստորագրություն է հանձնել 7 թեկնածու, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բելառուսի ԿԸՀ-ին:

ԿԸՀ ներկայացուցչի խոսքով՝ հանձնված ստոգրությունների թվի մասին տեղեկությունը կհրապարակվի մինչեւ ամսվա վերջ:

ԿԸՀ-ում նշել են, որ թեկնածության առաջադրման համար հայտարարություններ են տրվում առաջադրվելու համաձայնության, եկամուտների եւ գույքի հռչակագրերի մասին:

«Նման փաստաթղթեր է ներկայացրել միայն Վիկտոր Բաբարիկոն»,-նշել է ԿԸՀ ներկայացուցիչը:

Բելառուսի նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է հավաքել 100 000 ստորագրություն:

Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է մոտ 2 մլն ստորագրություն: Վիկտոր Բաբարիկոն հավաքել է 435 000 ստորագրություն, Վալերի Ցեպկալոն՝ 200 000 ստորագրություն, անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքելու մասին հայտարարել են նաեւ Անդրեյ Դմիտրեւը, Սվետլանա Տիխանովսկայան եւ Աննա Կանոպացկայան:

Բելառուսի նախագահական ընտրությունները կանցակցվեն օգոստոսի 9-ին: