Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ԿՈՎԻԴ-19 համավարակն  անհամաչափ և ավելի մեծ բացասական ազդեցություն է թողնում ազգային փոքրամասնությունների վրա՝ առողջապահական ու հանրային մի շարք ծառայություններին նրանց ցածր հասանելիության պատճառով: Ցածր որակավորում պահանջող և բարձր մրցակցություն ունեցող աշխատանքային շուկայում կրճատումները կատարվում են ոչ համաչափ և առաջին կրճատվողները  հաճախ դառնում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք, կորցնելեով աշխատանքը, զրկվում են ապրուստի միջոցներից:

Ազգային փոքրամասնությունների սոցիալական իրավիճակը հատկապես սուր է մարզային բնակավայրերում, քանի որ բնակիչներից շատերը համաճարակի պատճառով չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հրատապ աջակցություն է տրամադրում ԿՈՎԻԴ-19-ի տարածման հետևանքով սոցիալապես խոցելի վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով: Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը մեկ ասվա համար նախատեսված սնունդ ու հիգիենիկ պարագաներ կհատկացնի եզդի անապահով ընտանիքներին: Այս հրատապ օգնությունը կուղղվի մասնավորապես այն ընտանիքներին, որտեղ կան չգրանցված աշխատողներ:

Աջակցության ծրագրից կօգտվեն Երևանի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի ու Շիրակի մարզերի 27 համայնքների ավելի քան 400 եզդիներ: