ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկան մարմինների աշխատանքը թեթևացնելու և առավոտվա ժամը 7-ից մեր տան մատույցներում ինձ չդարանակալելու համար, տեղեկացնեմ, որ 22.06.2020 թվականին, տնից դուրս եմ գալու ժամը 10 անց 14 րոպեին, մոտս լինելու է դիմակ, անձը հաստատող փաստաթուղթ, ՀՀ ԱԺ պատգամավորի վկայական, ԵԽԽՎ պատգամավորի վկայական, «Detox» ֆիրմայի ալկոգել, Galeries Lafayette-ի, Printemps-ի, Sephora-ի զեղչի քարտեր, Chanel-ի և Dior-ի քարտեր ու love by Kilian օծանելիք։

Ազգային ժողով գնալու եմ ոտքով, հատելու եմ Սուրբ Աննա եկեղեցին, Առնո Բաբաջանյանի արձանը, Գրողների միության շենքը և Բաղրամյան փողոցի մուտքից ներխուժելու եմ ԱԺ՝ աշխատելու։

Ուստի, մեր բակում կարող եք լինել ժամը 10-ի մատույցներում։ Սույն օպերատիվ տեղեկատվության համար շնորհակալություն չեմ ակնկալում։ Պատիվ ունեմ»: