Լուծում առաջին

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Եթե նախագիծը կյանքի կոչվի այն սխեմայով, ինչպես նախատեսել է իշխող մեծամասնությունը՝ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության, անտեսելով Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունը, ապա մենք գործ կունենանք սահմանադրական կարգի բացահայտ տապալման հետ։ Սա պետք է հստակ իմանան նախագծի հեղինակները, կողմ քվեարկողները։ Սա հետագայում ունենալու է ծանր հետևանք։ Հետևաբար ամենապարզ և ճիշտ լուծումներից մեկը՝ ուղղակի «կողմ» չքվեարկելն է։

Ես չգիտեմ, թե իմքայլականներն ինչպիսի հիմնավորում կներկայացնեն ՍԴ դիմելու պահանջն անտեսելու կապակցությամբ, չգիտեմ նաև, թե ինչպես կարդարանան Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաները անտեսելու վերաբերյալ, բայց մի բան փաստ է. այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին: Այս ճանապարհով Սահմանադրության փոփոխությունը հետագայում կասկածի տակ է դնելու Սահմանադրական Դատարանի լեգիտիմությունը։

Լուծում երկրորդ

Եթե Սահմանադրությունը փոփոխվի այս ճանապարհով, ապա խորհրդարանական ընդդիմությունն ունի մեկ պարզ ճանապարհ իրեն և երկիրը ապահովագրելու համար՝ դիմել Սահմանադրական դատարան։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»