Ֆրանսիայից ժամանած 7 բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց փորձն են փոխանակում հայ մասնագետների հետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:

«Ամեն օր մենք համատեղ համայցներ ենք կազմակերպում, քննարկում ենք բուժման տւակտիկան, ինչ կարանք փոխենք, որ ավելի լավ լինի հիվանդների հետ: Իրենց փորձն են մեզ ներկայացնում, մենք էլ մեր կարճատեւ փորձն ենք ներկայացնում:

Ֆրանսիայից ժամանած բժիշկ Ստեֆանի Պոնսը ասում է, որ սա ճգնաժամային իրավիճակ է եւ մեկ ամիս առաջ նույնն էր Ֆրանսիայում. «Հիմա աշխատում ենք մեր սխալների եւ հաջողությունների վրա բարելավվել դրությունը ձեր երկրում: Հայ բուժաշխատողների հետ արդեն ընկերացել ենք, անընդհատ քննարկումների մեջ ենք, նրանցից նույնպես շատ բան ենք սովորում»:

Ֆրանսիացի բժիշկ Մաթիաս Ռոսինյոլն էլ ասում է, որ իրենց խնդիրն է թեթեւացնել վերակենդանացման բաժանմունքը եւ փոքրացնել ծանր հիվանդների թիվը:

«Ամեն օր մարդիկ են մահանում, սա իսկապես պատերազմ է, որը կարող ենք հաղթել,եթե միավորենք բոլորիս ջանքերը»,-ասում է նա