Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր աշխատանքային տարիների ընթացքում սովորել է ազատ ժամանակ անել այն, ինչ իրեն դուր է գալիս, օրինակ, զբաղվել սպորտով կամ լսել երաժշտություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իմ աշխատանքային տարիների ընթացքում ես սովորել եմ այնպես վարվել, որ երբ ազատ մի քանի ժամ է լինում, ես կարող եմ անել այն, ինչ ինձ դուր է գալիս: Օրինակ՝ զբաղվել սպորտով կամ ընթերցել, կամ երաժշտություն լսել»,-ասել է նա կիրակի «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Ռոսսիա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում: