Մեր հաղթահասակ ու կոփված զինծառայողները…

Հայ զինվորականներից կազմված 75-հոգանոց զորախումբը  Մոսկվայում է եւ նախապատրաստվում է Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում զինվորականների նախապատրաստական քայլերթի փորձերից տեսանյութ է հրապարակել եւ կից գրառում կատարել.

«Մեր հաղթահասակ ու կոփված զինծառայողները… Հաղթանակի շքերթին հաշված օրեր են մնացել»։

Բոլոր զինվորականները պաշտպանիչ դիմակներ են կրում քայլերթի ժամանակ: