Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվրոպական խորհրդարանի վերջին զեկույցի Հայաստանին եւ Արցախին վերաբերող խնդրահարույց ձեւակերպումների, ինպես նաեւ «նախկինիզմի» եւ մի շարք այլ հարցերի մասին։

ԵԽ-ն ամսի 19-ին ԱԼԳ գագաթնաժողովին ընդառաջ ընդունեց իր ռեկոմենդացիաները։ Այս փաստաթուղթը շրջանակային գնահատականն է առանձին երկրներում ստեղծված իրավիճակի, այնպես էլ հակամարտության հետ կապված։ Վերջին նման ռեկոմենդացիան եղել է 2017 թ․ ԱԼԳ գագաթանաժողովին ընդառաջ։

Համեմատության եզրեր եթե անցկացնում ենք, ապա 2017 թ․ մասնակցում էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկու օր առաջ ընդունված զեկույցի նախագիծը շրջանառության մեջ էր դեռևս անցյալ տարվանից, առաջին տարբերակում տարածքային կոնֆլիկտները մասնատված չէին, ԵՄ-ն չէր տարբերում կոնֆլիկտները և շեշտում էր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքը։ Ես և իմ գործընկերները մեծ ջանքեր գործադրեցինք, որ տեղ գտնեն մեզ համար ընդունելի ձևակերպումներ։

Այսօրվա ԱԺ-ն և ԱԺ ղեկավարությունը մատը մատին չի տվել ոչ հայանպաստ ձևակերպումները հանելու համար, և այս աշխատանքով զբաղվել է ՀՅԴ հայ դատի գրասենյակը, Շահնազարյան Դավիթը և ես։ ԱԺ-ն իր քաղաքական մեծամասնությամբ ամբողջությամբ բրախել է խորհրդարանական դիվանագիտությունը։ Այնուհանդերձ մեր բոլորիս ջանքերով կարողացանք առաջընթաց գրանցել նախնական զեկույցի համեմատ։ 2020 թ․ ձևակերպումները շատ են զիջում 2017 թ․ ձևակերպումներին։ 2017 թ․ ԵՄ-ն նշել էր, որ սատարում է Մինսկի խմբի ջանքերին, նշված էր ինքնիշխանության մասին։ Իսկ 2020 թ․ զեկույցում ինչքան էլ փորձեցինք առաջ տանել, բայց նշված ձևակերպումները չկաորղացանք ներառել։

ԵԽ-ն, խոսելով ԱԼԳ երկրների մասին, խոսում է օկուպացված տարածքների մասին, եթե խոսում էր միայն ռուսական կողմի մասին, ապա 2 օր առաջ ընդունված զեկույցը կարող է վերաբերել նաև Արցախին։ Ուժի կամ ուժի սառնալիքի կանխարգելման դրույթը շատ խնդրահարույց է և կարող է Ադրբեջանի համար լինել շահարկման առարկա։ Նշվում է, որ ԵՄ-ն սատարում է երկրների տարածքային ամբողջականությանը և դրա վերականգնման պարտադրանքին, ինչը կարող է Ադրբեջանը օգտագործել։ Ի տարբերություն 2017 թ․ զեկույցի՝ 2020 թվականի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը էներգետիկայի դիվերսիֆիկացման հարցում և ընդգծում է կարևորությունը։ 2017թ․ զեկույցում նշվում էր վիզաների ազատականացման հարցի մասին, իսկ 2020 թ․ զեկույցում չկա դրա մասին։ Եթե նախկինում կար ժամկետ, որ 2020 թ․ վիզաների ազատականացման երկխոսությւոնը կմեկնարկի, հիմա ընդհանրապես դրա մասին չի խոսվում։ 2017 թ․ զեկույցում ԵԽ-ն հստակ ձևակերպուներ էր տվել Ադրբեջում մարդու իրավունքի, ժողովրդավարության, Մուխտարլի լրագրողի մասին, իսկ ներկայիս զեկույցում այդ ամենը նշված չէ։ ԵԽ-ն նաև հատուկ անդրադարձել է, թե դատապարտում է այն իշխանություներին, որոնք համավարակն օգտագործում են ընդդիմաությանը ճնշելու, քաղաքացիական իրավունքները ոտնահարելու համար։ Երկրների անուններ նշված չեն, վբայց դա վերաբերում է նաև ՀՀ-ին։

Եթե կարճ խոսենք՝ Լավրովի սկանդալային հայտարարությունից հետո, որը չկարողացավ հերքել կամ բացատրություն տալ նրան, որ հակաարցախյան գնահատականներ կհնչեն նաև Արևմուտքից։ Այս իշխանությունների անգործությունը նպաստավոր չեն Արցախյան հակամարտության դիրքերի համար կամ գուցե նպատակային չարագործության հետևանքներ են։

Օրերս Եվրանեստի բյուրոյի աշխատանքում Իմ քայլի պատգավորը ուռճացրեց, մարդկանց թվում է, թե իրենք կարող են մի քիչ բան պոկել, ուրեմն դրանից առաջ ոչինչ չի եղել։ Սուտ են այս աննախադեպիզմի դրսևորումները։ ԱԼԳ գագաթնաժողովին Փաշինյանը մեղադրեց ընդդիմությանը, բայց նրա համար Ադրբեջանը իր համար մրցակից չէ։ Ուրսուլա Ֆոն Լայենի եզրափակիչ խոսքը, որ նայում եմ, ստացվում է, որ մեր երկրին չեն սիրում, ոչ Թեհրանում, ոչ Վաշինգտում, ոչ Պեկինում, ոչ էլ արդեն Երևանում։ Լայենը ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին ոչինչ չխոսեց, խոսեց Ադրբեջանի, Բելառուսի հետ հարաբերությունների մասին։ ԵՄ ղեկավարը հայտարարեց, որ ԵՄ-ն 2 մլրդ 400 մլն եվրո է հատկացնում համաճարակի դեմ պաքարի և այլ հարցերի համար, ՀՀ-ն ստացել է 90 մլն, որից 80 մլն-ը բանակցվել է դեռևս մեր օրոք։ Խոսենք նախկինիզմի մասին։ Նախկինների հիշատակում տարբեր խքաղաքական շրջանակների կողմից շարունակում է մովետոն մնալ։ Նիկոլին ուղղված քննադատությունները փորձում են կպցնել նախկիներին՝ ՀՀԿ-ին, Քոչարյանին, Սերժ Սարգսյանին։ Կոչ եմ անում այս կուտը չուտել։ Ինչ է նշանակում, թե ՀՀԿ-ին մերժել են։ Մենք 20 հազար ձայնի տարբերություն ենք ունեցել Լուսավոր Հայաստանի հետ, երբ իրենք հարմար պայմաններում էին անցկացնում քարոզարշավը, քան ՀՀԿ-ն, որը ենթարկվում էր տարաբնույթ ճնշումների։ Հորդորում եմ ընդդիմադիր ուժերին չուտել Նիկոլի կտերը։

Այնպես ինչպես մեզ էին որակում որպես մերժված, հիմա այդ քաղաքական շրջանակներին են այդպես որակելու։ Մենք պետք է միասին աշխատենք, որ ՀՀ-ն ունենա ապագա առանց Նիկոլի և Նիկոլից հետո։

Վերջում անդրադառնամ Ալեն Սիմոնյանին, ով իր բանակային ծառայության հետ կապված ուզում էր ցեխ շպրտել Ս․ Սարգսյանի վրա, նա այդ մարդը չէ, որ կարող է քննադատել։ Այդ գործիչը՝ փոխխոսնակը սուտասան է։ Օրերս ռուսալեզու մի թողարկման մեջ տվյալ անձանվորությունն ասեց, որ այս կառավարությունը փոխհատուցել է բոլորիս բոլոր կոմունալ ծախսերի 50 տոկոսը։ Ժողովուրդ խնդում եմ ձեզ գնացեք, Սիմոնյանից և իշխանություններից պահանջեք ձեր փոխհատուցումը։ Սիմոնյանը և իր թիմակիցները Ապրիլյան պատերազմի ժամանակ ստեր էին տարածում, որը վերջերս հերքվեց քննիչ հանձնաժողովի կողմից»: