Հունիսի 20-ին, ժամը 23։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Արթուր Ղ․, ծնված 1968 թ․) և «Toyota Voxy» (վարորդ՝ Հայկ Կ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Էսթեր Բ․, ծնված 1998 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները փակել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենան։