Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, տուժել է մեկ կին եւ երկու երեխա, որոնցից մեկը՝ 1 տարեկան, մյուսը՝ 11։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Ահազանգը ստացվել է հունիսի 20-ին, ժամը 19։17-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անի Թ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 40 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները  (Ջոն Գ․, ծնված 2019 թ․ և Սիլվանա Գ․, ծնված  2009 թ.) տեղափոխվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները Անի Թ․-ի և Սիլվանա Գ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ջոն Գ․-ինը՝ ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: