Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց այս պահին մեծ թվով ոստիկաններ են հավաքվել: ՈՒժեղացված ծառայություն է իրականացվում Արշակունյաց պողոտայի ամբողջ երկայնքով:

Քիչ առաջ ոստիկանները հիշյալ հատվածից բերման ենթարկեցին մեկ տասնյակից ավելի քաղաքացիների, ովքեր դատարանի շենքից բավականին հեռու էին գտնվում:

Հիշեցնենք, որ ժամը 16:00-ին նախատեսված է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով ԱԱԾ միջնորդության քննության որոշման հրապարակումը: