Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է որոտացել 9-հարկանի շենքում: Շենքի 4-7-րդ հարկերում փլուզում է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ տարհանվել է 30 քաղաքացի, 3-ին դուրս են բերել փլատակների տակից: Կա 2 զոհ: