Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր ժամը 15։00-ին պետք է հրապարակեր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։

Սակայն քիչ առաջ դատարանի շենքի դիմաց հավաքված լրագրողներին տեղեկացրեցին, որ որոշման հրապարակումը հետաձգվել է և նախատեսված է ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։