Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Այս մասին հայտնում  է Արցախի տեղեկատվական շտաբը։

«ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի:

Ընդհանուր առողջացածների թիվը 65 է: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հունիսի 21-ի դրությամբ կորոնավարակը հաստատվել է 97 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 80 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1654 թեստավորում»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։