Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում:

«Ամեն ինչ լավ է լինելու»,- այսպես է Հովհաննիսյանը մակագրել լուսանկարը:

Կադրում քաղաքական գործիչը ներկայացել է մանուշակագույն դասական պիջակով և ճերմակ բլուզով: Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները և արձակված մազերը:

Նշենք, որ 2015 թվականին «Shaamtimes»  արաբական կայքն Արփինե Հովհաննիսյանին ընդգրկել էր աշխարհի ամենագեղեցիկ կին նախարարների տասնյակում: