Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն…Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 115 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ունի հոգեբանական խորհրդատվության կարիք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հետադարձ զանգով պարզվել է, որ քաղաքացի Գեղամ Հ․-ն (ծնված 1960 թ․) սպառնում է ինքնասպան լինել՝ վնասելով երակները։

Պարզվել է, որ Գեղամ Հ․-ն կտրել է ձախ ձեռքի դաստակի երակները և հրաժարվել հոսպիտալացումից։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։