Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հերթական տեսանյութը, որը վերնագրված է «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն»։ «Նիկոլ Փաշինյանը նմանվել է փոքր, թույլ, կատաղած, հաչող և լաչառ շան, որն անընդմեջ հաչում է և կծում է բոլոր նրանց, որոնցից վախենում է։ Իսկ նա վախենում է բոլորից։ Այդ մարդկանց քանակն օրեցօր շատանում է և իր կատաղի հաչոցը օրեցօր շատանում է։ Ամենամեծ բանը, որից վախում է Նիկոլ Փաշինյանը, պատասխանատվությունն է և ապագան»,-ասել է նա։ Միքայել Մինասյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ապագայից վախենում է, որովհետև հասկացել է՝ հայ ժողովուրդն իրեն չի ներելու։ «Չի ներելու այս վիճակը, անընդմեջ սուտը, անթաքույց թալանը և չի ներելու մահերը։ Մահերը, որոնք Նիկոլ Փաշինյանի պատճառով կան»,-ասել է նա Նախկին դեսպանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է Ադրբեջանի։ «Հայաստանը երբեք չի եղել արևելյան սուլթանատ՝ մեր բոլոր խնդիրներով։ Մենք միշտ եղել ենք եվրոպական քաղաքակրթության կոդ կրող ժողովուրդ և երկիր։ Նիկոլ Փաշինյանը շատ արագ վերցրեց ֆորմուլան, որով ղեկավարում է Իլխամ Ալիև Ադրբեջանը և կիրառեց դա Հայաստանում»,-ասել է նա։ Ինձ հանդիպեց Հայկ Գևորգյանը,այսօրվա ԱԺ պատգամավոր և աաաց ,որ եթե չես ուզում որ երեխայիդ մասին վատ բաներ գրեն,մտնենք անձնական,դե գիտես,որ Նիկոլը մի քիչ տարօրինակ է,որ մի քիչ… Եվ ես ուզում եմ ամոթով խոստովանեմ,որ ես որպեսզի ընտանիքիս հանգիստ թողնեն յդ սրբապիղծները,գնացի գործարքի և պայմանավորվոցինք,որ ամսական իրոնց չվաճառված թերթերը ինչ որ սպեմայի միջոցով մենք կֆինանսավորենք,որպեսզի իրենք չունենան թերթային վազվրատ,որովհետև «Հայկական ժամանակ» թերթը չէր վաճառվում,բացարձակ ոչ ոքի հետաքրքիր չէր, ինչպես նաև հիմա։Ես ուզում եմ ձեզ ասել,որ ես իմ կյանքում մի անգամ եմ ենթարկվել շանտաժի և արել եմ մեծ սխալ,որովհոտև ֆինանսավորել եմ իմ ընտանեական երջանության համար հոգեբանական տերորիատին»,-ասել է Մինասյանը: