Վրաստանի իշխանությունները արդեն որոշել են, որ կարող են բացել Ռուսաստանի հետ սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետը՝ սահմանը։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ դեսպան Զուրաբ Աբաշիձեն, փոխանցում է «Գազետան»։

«Սահմանի բացումը կախված է համաճարակաբանական իրավիճակից։ Լավ կլիներ, եթե հաջողվեր Ռուսաստանի հետ սահմանը բացել օգոստոսին՝ ամռան վերջին»,- ասել է պաշտոնյան։

Այդ անցակետը ռուս-վրացական սահմանին գործող միակ անցակետն է։ Դրանով է իրականացվում նաև Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառության զգալի մասը, և անցակետի բացումը կարևոր է նաև Հայաստանի համար։

Անցակետը՝ սահմանը, փակվել է մարտի կեսերին ու հայկական բեռների համար բացվել է բացառիկ դեպքերում։