ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով հիվանդացել է նոր տեսակի կորոնավիրուսով, տեղեկացրել է, որ իր մոտ COVID-19-ի հակամարմիններ կան: Նա դա ասել է Առաջին ալիքի եթերում, հայտնում է Gazeta-ն:

Նա ասել է, որ հիվանդությունը տհաճ էր, հեշտ չէր ընթանում: Պեսկովի խոսքերով՝ ինքն արդեն վերադարձել է ակտիվ կյանքի: Նա նշել է, որ իր առողջությունը այժմ հրաշալի է։

«Ավելին, արդեն կան հակամարմիններ»,- ասել է Պեսկովը:

Նա նաեւ հավելել է, որ հասարակական վայրերում պահպանում է «դիմակաձեռնոցային» ռեժիմը

«Ինձ ավելի պաշտպանված եմ զգում»,- եզրափակել է Պեսկովը։

Նա հայտնել է, որ իր մոտ նոր կորոնավիրուսի վարակը մայիսի 12-ին է հայտնաբերվել։ Պուտինի մամուլի քարտուղարի կինը՝ Տատյանա Նավկան, պատմել է, որ իր ամուսինը ապաքինվելուց հետո հիվանդանոցից մայիսի 25-ին է դուրս գրվել։