Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Սահմանվել է աննախադեպ բարձր՝ 2 միլիարդ դրամ (ավելի քան 4 միլիոն դոլար) գրավ։

Մեր ունեցած տեղեկություններով՝ գրավի գումարի մեծ մասը տվել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), գործարար Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), ռուսաստանյան հայտնի միլիարդատեր, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը (ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անկախ տնօրեն է), ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը, գրում է 7or.am-ը։

Քոչարյանի ազատության համար գրավի վճարմանը մասնակցել են բազմաթիվ այլ գործարարներ, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ համապատասխան հաշվեհամարին փոխանցումներ կատարած ՀՀ քաղաքացիներ։