Բոլոր երկրների ղեկավարներն առնչվում են այցերը չեղարկելու խնդրի հետ եւ դուք տեսնում եք, որ ոչ միայն ՀՀ ղեկավարն է մերժել մեկնել Մոսկվա, այլ նաեւ աշխարհի շատ երկրների՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չի կարող գնալ Մոսկվա:

«Անկման հետ համաձայն չեմ, այսօր 500-ից ավել դեպք է եղել: Մենք լիահույս ենք, որ վաղն այդ թվերի առումով անկում կունենանք եւ լուծում կգտնվի»,- ասաց նա:

Հարցին, թե ՌԴ-ից առաջարկվե՞լ է Նիկոլ Փաշինյանին օդանավակայանում կորոնավիրուսի թեստ հանձնել, Սիմոյանը պատասխանեց, որ չի կարող նման բան ասել: «Վարչապետի աշխատակազմն է դրանով զբաղվում: Նման տեղեկության չեմ տիրապետում ու չեմ կարող պատասխանել»:

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, քանի որ «գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրականացնել այդ ուղեւորությունը»: