Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը: Այս մասին գրում է Calcimercato-ն:

Իտալիայի վերսկսվող առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն կմրցի «Սամպդորիա»-ի հետ: Հունիսի 26-ին կայանալիք խաղում Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է, քանի որ կիսապաշտպանը մկանային հոգնածություն ունի:

Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: