«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլը գրում է, որ ձեր հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին շուտով կտեղափոխեն գործադիր, տեղեկատվություն կա, որ ԿԳՄՍ նախարարի ու Մխիթար Հայրապետյանի հարաբերություններն ահավոր վատ են, խոսվում է վերջինիս նախարար դառնալու հեռանկարի մասին, հնարավո՞ր է Դուք էլ դառնաք հանձնաժողովի նախագահ՝ հարցրինք ԱԺ գիտության, կրթության եւ այլ հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանին։

«Նախ, առաջին անգամ Ձեզանից եմ լսում, որ պետք է Մխիթար Հայրապետյանին գործադիր տանեն, ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար-Հայրապետյան տարաձայնություններին, կարող եմ ասել, որ դրանք առկա եւ հրապարակային են՝ այո, սակայն դա չի ենթադրում, որ պետք է  Հայրապետյանը գնա հանձնաժողովից»:

Իր եւ վարչապետի միջեւ նման խոսակցություն-պայմանավորվածություն կա: «Եթե Դուք ներկա եք եղել այդ զրույցին, այլ հարց է, ես` օրինակ, ներկա չեմ եղել, ինչ վերաբերում է իմ` հանձնաժողովի նախագահ դառնալու Ձեր «տեսլականին», ապա դա բացառում եմ. սիրում եմ այն ոլորտը, որով այսօր զբաղվում եմ»:

Դե, «ավելի լավ» կզբաղվեք. կմերժե՞ք, եթե նման առաջարկ լինի։ «Ա) չեմ կարծում, թե նման առաջարկ կլինի, բ) այո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում