Հայաստանում հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 551 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 19708 դեպք:

Փաստացի այս պահին բուժվում է 10409 անձ (պակասել է 53-ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 8854  անձ` վերջին մեկ օրում 588  անձ:

Ընդհանուր առմամբ, 332 պացիենտ մահացել է (ավելացել է 13-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 113 է: