ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր, նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նիստին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հերթական հանդիպումն էր խմբակցության հետ, վարչապետը ելույթ ունեցավ, հնչեցին հարցեր, խմբակցության ելույթները»,- ասաց նա։ Հարցին, թե ԲՀԿ ղեկավարի վերաբերյալ հարցերը քննարկվե՞լ են, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Քննարկվել է ստեղծված իրավիճակը, ներքաղաքական իրավիճակը։ Արտառոց քննարկում չի եղել, կարող ենք համարել հերթական հանդիպում»։