Հունիսի 18-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ զստափոսի շրջանի կտրած-ծակած վերք, աջ արմնկահոդի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա մի երիտասարդ:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել էին, որ ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շուկայի մոտ ծագած վիճաբանության ժամանակ, անհայտ անձը դեռ չպարզված առարկայով խփել էր երիտասարդին՝ պատճառելով վնասվածքներ:

Կոտայքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին, ժամը 16.30-ին, բաժին բերման է ենթարկվել Աբովյան քաղաքի 27-ամյա մի բնակիչ։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ երկաթի կտորով ինքն է խփել երիտասարդին՝ պատճառելով վնասվածքներ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: