Լոռու մարզում հունիսի 19-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել. ժամը 17։00-ի սահմաններում Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կտրել է Mercedes Aktus բեռնատար ավտոմեքենայի առջեւը եւ ըստ Mercedes-ի վարորդ՝ Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Զոհրաբ Մ-ի, փորձել են թալանել, որից հետո թալանողները, որոնք եղել են 2 հոգի, նրանցից մեկը դանակով հետապնդել է Զոհրաբ Մ-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում Mercedes-ի վարորդը փորձել է վերացնել ավտոմեքենայում առաջացած թերությունը եւ բարձրանալով բեռնախցիկի վրա՝ նկատել է, որ Mitsubishi-ի ուղեւորներից մեկը մուտք է գործել ավտոմեքենայի խցիկ եւ այնտեղից հափշտակել իր 2 բջջային հեռախոսները, սակայն վերջինիս կողմից ուժ կիրառելու եւ բջջային հեռախոսները հետ վերցնելու պատճառով հանցագործները իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի։