Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 48-ամյա Ժիրայր Ավետիսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.5 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շանհազարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Կարապետյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com