ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր Անդրեյ Ղարամյանի մահվան կապակցությամբ:

«Խորը վշտով առա ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Անդրեյ Ղարամյանի մահվան գույժը: Լավագույն գործընկերոջ, օրինակելի քաղաքացու և պարզապես լավ մարդու մասին անցյալով խոսելն անասելի ցավալի է։ Անձամբ իմ և Արցախի խորհրդարանի պատգամավորների անունից այս անդառնալի կորստի համար անկեղծ վշտակցություն եմ հայտնում Անդրեյ Ղարամյանի մերձավորներին։ Համբերություն բոլորին։ Անդրեյ Ղարամյանը, որպես վառ անհատականություն, մեզ համար կշարունակի միշտ մնալ ներկա»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Անդրեյ Ղարամյանն ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի եղբայրն է: